«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի «Ալ-Հիլալի» հետ խաղում (1:4) չորրորդ գոլը բաց թողնելուց հետո դժգոհություն է հայտնել թիմի ցուցադրած խաղից։
Հանդիպումից հետո Ռոնալդուն թիմակիցների նկատմամբ դժգոհություն է հայտնել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն չի մասնակցել մրցանակաբաշխությանը Սուպերգավաթի խաղարկությունում «Ալ-Նասրից» կրած պարտությունից հետո։ Պորտուգալացին եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո լքեց խաղադաշտը և չվերադարձավ մրցանակաբաշխությանը։
Սուպերգավաթի խաղում Ռոնալդուն դարձել է մեկ գոլի հեղինակ։
39-ամյա Ռոնալդուն 2023 թվականի հունվարից հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրում»։ 2023/2024 մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 44 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ, այդ թվում՝ 35 գոլ Սաուդյան Պրոֆեսիոնալ լիգայում։