Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան խոսել է Կիլիան Մբապպեի՝ ակումբ գալու մասին։
Ֆրանսիացի հարձակվողը «Լոս Բլանկոսի» շարքերը համալրել է ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ ազատ գործակալի կարգավիճակով։ Մադրիդ տեղափոխվելու համար աստղային ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։
«Ժամանակին իմ բախտը բերել է. Լուկա Մոդրիչը, Տոնի Կրոսը և Կարիմ Բենզեման ինձ շատ օգնեցին այստեղ գալուցս հետո առաջին ամիսներին, նրանք շատ շփվեցին ինձ հետ և օրինակ եղան ինձ համար։ Հիմա ես փորձում եմ նույն դերը ստանձնել նորեկների հետ հարաբերություններում, ովքեր գալիս են այլ ակումբներից կամ մեր երիտասարդական թիմից»,- ասել է Ալաբան GQ Espana-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով Մբապպեի հետ իր առաջին հանդիպումների մասին հարցին: