Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է ակումբի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեի մասին։
«Մենք Մբապպեի համար վիճակագրություն չենք սահմանում։ Ես պարզապես խնդրում եմ, որ ամեն ինչ տա թիմի համար։ Ոչ ավելին։ Այն, թե ինչպես են նոր ֆուտբոլիստներին ընդունում և ստիպում իրենց ողջունելի զգալ, նորություն չէ: Մի ակնառու տաղանդ եկավ և շատ լավ ու համեստ մտավ հանդերձարան»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Մբապպեն իր նորամուտը «Ռեալի» կազմում նշել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի «Ատալանտայի» դեմ խաղում (2:0): Այս հանդիպմանը հարձակվողը մեկ գոլի հեղինակ է դարձել։