Կառլո Անչելոտտի. ««Բարսելոնան» և Մադրիդի «Ատլետիկոն» ուժեղացել են»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է այն հարցին, թե արդյոք իր թիմը Լա Լիգայում հաղթելու ֆավորիտ է։

«Ուզենք, թե չուզենք, մենք ստիպված կլինենք պայքարել այս լիգայի բոլոր թիմերի դեմ: Իսպանական թիմերի որակն ակնհայտ է։ Դա ընդգծվում է EURO-2024-ում և Օլիմպիական խաղերում Իսպանիայի հավաքականների հաղթանակներով։

«Բարսելոնան» և Մադրիդի «Ատլետիկոն» ուժեղացել են։ Այժմ մենք պետք է շատ լավ պատրաստվենք խաղերին։ Սա զվարճալի առաջնություն է լինելու։ Ինձ շատ դուր եկան առաջին տեսած խաղերը: Եղել են քիչ խախտումներ և բարձր տեմպեր։ Մեզ շատ կօգնի խաղից դուրս գտնվող կիսաավտոմատ համակարգը, մրցավարությունն ավելի պարզ կդառնա»,- լրագրողներին ասել է Անչելոտտին։