«Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան ցանկանում է մնալ ակումբում և պայքարել խաղալու իր հնարավորության համար, սոցցանցում հայտնել է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը։
Այնուամենայնիվ, մյունխենցիները մեծացնում են ճնշումը նրա վրա՝ համոզելու նրան այս ամառ տեղափոխվել այլ ակումբ: Գորեցկայի համար ձմռանը տեղափոխությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե նա քիչ խաղա կամ ընդհանրապես չխաղա:
Լեոն հիասթափված է «Բավարիայում» իր դիրքից, սակայն շարունակում է պրոֆեսիոնալ մնալ և քրտնաջան մարզվել, ինչը հաստատել է գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին։ Մյունխենյան թիմը Գորեցկայի համար գին չի սահմանել և ցանկացած պահի պատրաստ է դիտարկել այլ ակումբների առաջարկները:
Օգոստոսի 16-ին Լեոն չի ընդգրկվել «Ուլմի» հետ գավաթային խաղի հայտացուցակում։ Կոմպանին դա բացատրել է նրանով, որ «ակումբը ցանկանում է ազնիվ լինել ֆուտբոլիստների հետ»։