Այմերիկ Լապորտը հույս ունի հայտնվել «Ռեալում»

«Ալ-Նասրի» պաշտպան Այմերիկ Լապորտը ցանկանում է լքել Սաուդյան Արաբիան և վերադառնալ Եվրոպա: Ինչպես իր էջերում հայտնում է TodoFichajes պորտալը, 30-ամյա Լապորտը չի կորցնում Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հույսը։

Կառլո Անչելոտտին վերջերս ասել էր, որ Մադրիդի «Ռեալի» կազմը ձևավորվել է, և թիմը նոր կենտրոնական պաշտպանի կարիք չունի։ Այնուամենայնիվ, ակումբը դեռ ուսումնասիրում է շուկան՝ պաշտպանական գիծն ուժեղացնելու հնարավորություններ փնտրելու համար, նշում է աղբյուրը։ Մի խոսքով, Լապորտի տեղափոխությունը «Լոս Բլանկոս» հնարավոր է։

Ավելի վաղ Եվրոպայում Այմերիկ Լապորտը հանդես է եկել Բիլբաոյի «Ատլետիկում» և «Մանչեսթեր Սիթիում»: