Օգոստոսի 17-ին կայացավ Պրեմիեր Լիգայի 1-ին տուրի հանդիպումը, որում հանդիպեցին Լոնդոնի «Արսենալն» ու «Վուլվերհեմփթոնը»։ Տանտերերը ջախջախիչ հաղթանակ տարան՝ 2:0: Այսպիսով, 2024 թվականին Պրեմիեր Լիգայի 19 հանդիպումներից 17-ում հաղթել է «Արսենալը» ։
Ըստ Opta Sports-ի, սա նրանց լավագույն տարին է Պրեմիեր Լիգայում հաղթելու տոկոսի առումով՝ 89%:
Հաջորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» կհանդիպի «Ասթոն Վիլայի» հետ։ Խաղը կկայանա օգոստոսի 24-ին։