Ալվարո Մորատա. «Մենք պետք է փոխենք մեր մտածելակերպը»

Իտալական «Միլանն» իր առաջին հանդիպումն անցկացրեց Ա Սերիայի նոր մրցաշրջանում: Պաուլո Ֆոնսեկայի թիմը մեծ դժվարությամբ փրկվեց պարտությունից: «Միլանի» գոլերից մեկի հեղինակ Ալվարո Մորատան փոխարինման դուրս եկավ, որից հետո խաղն ավելի ակտիվ դարձավ, և նա կարծում է, որ թիմը պետք է փոխի իր մտածելակերպը։

«Դա կատարյալ նորամուտ չէր: Ոչ-ոքի խաղացինք, բայց ցանկանում էինք հաղթել: Բայց ես կարծում եմ, որ մենք փոխանցեցինք հիմնական ուղերձը՝ թիմն ավելի շատ կենդանի է, քան մեռած։

Մենք կարող էինք հաղթել, մեզ չհերիքեց ժամանակը։ Պետք է փոխել մտածելակերպը»,- ասել է Մորատան, որը մեջբերում է pianetamilan.it-ը։

Հաջորդ տուրում «Միլանը» կխաղա «Պարմայի» հետ։