🎥 «Մանչեսթեր Սիթին» հաղթանակով սկսեց Պրեմիեր Լիգայում

Անգլիական Պրեմիեր Լիգայի առաջին տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» մրցեց «Չելսիի» դեմ։

«Սթեմֆորդ Բրիջում» կայացած դիմակայությունում ուժեղ գտնվեցին Պեպ Գվարդիոլայի սաները, ովքեր կարողացան երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը (2։0)։

Հանդիպման 18-րդ րոպեին Էրլինգ Հոլանդը բացեց խաղի հաշիվն ու խփեց իր առաջին գոլը ԱՊԼ-ի նոր մրցաշրջանում։ Երկրորդ խաղակեսում Մատեո Կովաչիչը 84-րդ րոպեին կրկնապատկեց թիմի առավելությունը։