🎥 ՀՊԼ․ «Ալաշկերտը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Փյունիկի» դարպասը

Հայաստանի Պրեմիեր Լիգայի երրորդ տուրում գործող չեմպիոն «Փյունիկը» Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ դուրս գալուց հետո մրցավեճ անցկացրեց «Ալաշկերտի» դեմ։

Աբրահամ Խաշմանյանի սաները կարողացան երկու անպատասխան գնդակ ուղարկել Ստանիսլավ Բուչնևի պաշտպանած դարպասը։

«Ջունիոր Սպորտ» մարզադաշտում կայացած խաղում աչքի ընկան Վաժա Պացացիան 18-րդ րոպեին և Չապի Կատոն 77-րդ րոպեին։

«Ալաշկերտը» Աբրահամ Խաշմանյանի վերադարձից հետո առաջին հաղթանակը տոնեց պաշտոնական խաղերում։