«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը կիսվել է 2024/25 մրցաշրջանի սպասելիքներով։
«Հետաքրքիր իրավիճակ է թե՛ երկրպագուների, թե՛ ֆուտբոլիստների համար:
Բոլորին հետաքրքրում է, թե ինչպես կարձագանքի «Բավարիան» անցած տարի երրորդ տեղը զբաղեցնելուց հետո: Լավագույնը, իհարկե, կլինի ինչ-որ փայլուն արձագանքը։ Բայց սպորտում և կյանքում երբեք չես իմանա, թե պլանավորված փոփոխությունները որքան արդյունք կտան։
Նախապատրաստումը լավ էր, բայց, ըստ երևույթին, յուրաքանչյուր թիմում նույն զգացողությունն է: Ես հուզված եմ և անհամբեր սպասում եմ հաջորդ շաբաթ Բունդեսլիգայի մեկնարկին»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում «Բավարիան և Գերմանիան»։