«Ռոմայի» հարձակվող Թեմմի Աբրահամը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա:
Ըստ ինսայդեր Նիկոլո Շիրայի՝ սաուդյան ակումբները հետաքրքրություն են ցուցաբերում անգլիացի հարձակվողին ձեռք բերելու հարցում։ «Ռոման» ցանկանում է իր ֆուտբոլիստի վաճառքից քսանից քսանհինգ միլիոն եվրո վաստակել։
Հիշեցնենք, որ Թեմմի Աբրահամը «Ռոմա» է տեղափոխվել «Չելսիից» 2021 թվականի ամռանը 41 միլիոն եվրոյի դիմաց։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը հռոմեական ակումբի կազմում անցկացրել է ընդամենը տասներկու հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Վերջին մրցաշրջանում քիչ խաղերի պատճառը ֆուտբոլիստի վնասվածքն է։