Պրեմիեր Լիգայի առաջին տուրում «Լիվերպուլը» արտագնա խաղում մրցեց «Իպսվիչի» դեմ և հաղթեց՝ 2:0 հաշվով։
Հանդիպման 60-րդ րոպեին Դիոգո Ժոտան բացեց խաղի հաշիվը՝ Մուհամեդ Սալահի գոլային փոխանցումից հետո, իսկ 5 րոպե անց Սալահը խփեց իր թիմի երկրորդ գոլը։
Հաջորդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ կընդունի «Բրենտֆորդին», «Իպսվիչը» կհյուրընկալվի «Մանչեսթեր Սիթիին»։