Ֆիլ Ջոնսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ֆիլ Ջոնսը հայտարարել է 32 տարեկանում կարիերան ավարտելու մասին։

«Իմ կարիերան ավարտվեց ավելի արագ, քան ես կցանկանայի:

Բայց բաժակը կիսով չափ լիքն է։ Ես ստացել եմ իմ A արտոնագիրը և ցանկանում եմ ինձ փորձել որպես մարզիչ։ Ապագայում ցանկանում եմ գլխավորել ինչ-որ թիմ։ Ես վճռական եմ դրան հասնելու համար»,- Ջոնսի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։

Ջոնսի կարիերայի վերջին ակումբը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որի կազմում նա խաղացել է 2011-ից 2023 թվականներին և մանկունիանցիների հետ նվաճել 5 տիտղոս։ Ջոնսը նաև 27 հանդիպում է անցկացրել Անգլիայի հավաքականի կազմում։