Պեդրին ապաքինվել է վնասվածքից

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին ապաքինվել է վնասվածքից, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

21-ամյա կիսապաշտպանը կարող է մասնակցել Լա լիգայի առաջին տուրի՝ «Վալենսիայի» դեմ հանդիպմանը։ Խաղը կկայանա շաբաթ օրը՝ օգոստոսի 17-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով՝ 23։30-ին։

Պեդրին ծնկի վնասվածք է ստացել EURO-2024-ի Գերմանիայի դեմ Իսպանիայի հավաքականի խաղում (2։1)։