Հայկական ֆուտբոլի զարգացման գործում իր նշանակալի ներդրումը ունեցած լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանը դարձել է միջազգային FairPlay մրցանակի դափնեկիր՝ մեծ սպորտում անցած երկար ու անբասիր ճանապարհի համար։
Այս մրցանակը մեծ հեղինակություն է վայելում ամբողջ աշխարհում: Ընտրող հանձնաժողովի թվում են հայտնի մարզիկներ, տարբեր երկրների խոշոր ֆեդերացիանների նախագահներ, Օլիմպիական խաղերի կազմակերպիչներ և այլք: