«Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Միկել Մերինոն չի ընդգրկվել իր թիմի հայտացուցակում Լա Լիգայի առաջին տուրի՝ «Ռայո-Վալյեկանոյի» դեմ խաղին։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ «Ռեալ-Սոսյեդադը» բանակցություններ է վարում Լոնդոնի «Արսենալի» հետ կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ։ Անձամբ՝ ֆուտբոլիստը, ցանկանում է վերադառնալ Պրեմիեր Լիգա, որտեղ նախկինում հանդես է եկել «Նյուքասլում»։
Հիշեցնենք, որ Մերինոն օգնեց Իսպանիայի հավաքականին հաղթել Գերմանիայում կայացած Եվրոպայի առաջնությունում։