Լիոնել Մեսսին գումար է պահանջում բնապահպան ակտիվիստներից

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին բողոք է ներկայացրել Futuro Vegetal բնապահպանական կազմակերպության դեմ, հայտնում է AS-ը։

Օգոստոսի 7-ին կազմակերպության բնապահպան ակտիվիստները Մեսսիի առանձնատան մի մասը ներկել են սև-կարմիր գույնով։ Նրանց նպատակն էր ցույց կազմակերպել մեծահարուստների դեմ, ովքեր, իրենց կարծիքով, պատասխանատու են կլիմայական ճգնաժամի համար։

Արգենտինացին կղզում գտնվող իր մարդու միջոցով 50.000 եվրոյի բողոք է ներկայացրել, որը գրանցվել է։

Կազմակերպության ղեկավար Բիլբո Բասատերրան հաստատել է բողոքի առկայությունը՝ ասելով, որ փոխհատուցման չափն անհիմն է։