«Յուվենտուսը» հայտարարել է հարձակվող Քենան Յիլդիզի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։
19-ամյա ֆուտբոլիստի հետ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։ Ֆուտբոլիստն իր համարը փոխել է 10-ի։
Թուրքը «Յուվենտուս» է տեղափոխվել 2022 թվականին Մյունխենի «Բավարիայից» ազատ գործակալի կարգավիճակով։ 2023 թվականի օգոստոսին նա իր դեբյուտը նշեց «Բյանկոներիների» գլխավոր թիմում՝ «Ուդինեզեի» հետ Սերիա Ա-ի խաղում։