«Չելսիի» և Մադրիդի «Ատլետիկոյի» միջև բանակցությունները երկու ֆուտբոլիստների համար ավարտական փուլում են։ Կիսապաշտպան Քոնոր Գալախերը կարող է տեղափոխվել Մադրիդ, իսկ հակառակ ուղղությամբ՝ հարձակվող Ժոաու Ֆելիշը։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ 24-ամյա Ֆելիշի համար «Ատլետիկոն» կստանա 50 միլիոն եվրո։ Եվս 5 միլիոն եվրո կներառվի գործարքի մեջ՝ որպես բոնուսներ։ Իսկ «Չելսին» 24-ամյա Գալախերի դիմաց կստանա 42 միլիոն եվրո։
Նշենք, որ Ֆելիշը նախկինում վարձավճարով հանդես է եկել «Չելսիում»։