«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կշարունակի ելույթները կատալոնական ակումբում։
Ինչպես տեղեկացնում է Sky Sport Germany-ը, կատալոնացիների նոր գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նոր մրցաշրջանում հույսը դնում է կիսապաշտպանի վրա։ Նշվում է, որ Դե Յոնգը իսպանական Պրիմերայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է՝ կիսապաշտպանը ստանում է տարեկան 40 միլիոն եվրո՝ հարկերից առաջ։
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 30 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 70 միլիոն եվրո: