ՊՍԺ-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Գոնսալու Ռամուշը, ով ծանր վնասվածք էր ստացել Լիգա 1-ի մեկնարկային տուրի՝ «Հավրի» դեմ արտագնա խաղում (4։1), ստիպված կլինի բաց թողնել մոտ երեք ամիս, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
23-ամյա հարձակվողը խաղի մեկնարկում վնասվածք է ստացել, որին 20-րդ րոպեին փոխարինել է Ռանդալ Կոլո-Մուանին։
ՊՍԺ-ն հայտնել է, որ Ռամուշը ձախ կոճի լուրջ սալջարդ է ստացել։ Առաջիկա օրերին նա վիրահատվելու է։