Հայաստանի Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» Երևանում մրցեց «Արարատի» հետ և հաղթեց՝ 2։1 հաշվով։
«Շիրակի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Մորի Կոնեն, իսկ «Արարատի» միակ գոլը խփեց Մուսա Կանտեն։
Այս հաղթանակից հետո «Շիրակը» 6 միավորով հավասարվել է առաջնության առաջատար «Արարատին»։