Հարի Քեյն․ «Ինձ շատ է դուր գալիս Վենսան Կոմպանին»

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է նոր մարզիչ Վենսան Կոմպանիի խաղաոճի մասին, ով թիմ է ժամանել ամռանը։

«Ինձ շատ է դուր գալիս նրա հետ ընկերություն անելը: Նա բերեց շատ թարմ էներգիա։ Վենսանը ցանկանում է խաղալ բարձր պրեսինգով, շատ տիրելլ գնդակին, շատ հարձակվել՝ փորձելով շատ գոլեր խփել: Կարծում եմ՝ դա մեզ սազում է, մեր թիմին:

Կարծում եմ՝ շաբաթ առ շաբաթ մենք կամաց-կամաց կկատարելագործվենք, քանի որ հասկանում ենք նրա գաղափարները։ Իմ առաջին տպավորություններն իսկապես լավն են»,- Քեյնի խոսքերն է մեջբերում «Բավարիա և Գերմանիա»-ն:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Քեյնը Գերմանիայի առաջնությունում խփել է 36 գոլ։