Գոնսալու Ռամուշը լուրջ վնասվածք է ստացել Լիգա 1-ի առաջին տուրում

ՊՍԺ-ի հարձակվող Գոնսալու Ռամուշը լուրջ վնասվածք է ստացել Լիգա 1-ի առաջին տուրում, գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է իրավիճակը.

«Ես բժիշկ չեմ, բայց վնասվածքը լուրջ է թվում»,- ասել է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը խաղից անմիջապես հետո տված հարցազրույցում։ Ասուլիսի ժամանակ Էնրիկեն ավելացրել է. «Կարծում ենք, որ նա որոշ ժամանակ բաց կթողնի, բայց հուսով ենք, որ հնարավորինս արագ կվերադառնա խաղադաշտ»,- ասել է Էնրիկեն։

ՊՍԺ-ն «Լե Հավրի» հետ երեկ կայացած խաղում բացեց խաղի հաշիվը արդեն հանդիպման երրորդ րոպեին։ Լի Կան Ինը դա արեց Գոնսալու Ռամուշի փոխանցումով։