Գիորգի Մամարդաշվիլին համաձայնել է տեղափոխվել անգլիական գրանդ

«Վալենսիայի» դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին կտեղափոխվի «Լիվերպուլ» և անմիջապես վարձավճարով կմեկնի «Բորնմութ», իր սոցցանցերում հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 23-ամյա Մամարդաշվիլին արդեն ընդունել է մերսիսայդցիների առաջարկն ու պայմանագրի պայմանները։ Այսպիսով, ֆուտբոլիստը պաշտոնապես կմիանա «Լիվերպուլին» 2025/26 մրցաշրջանի մեկնարկին։ Ավելի վաղ տեղեկություններ կային, որ բրիտանացիներն ավելի քան 30 միլիոն եվրո են առաջարկել ֆուտբոլիստի համար

Մամարդաշվիլիի պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Անցած մրցաշրջանում դարպասապահն անցկացրել է 32 հանդիպում, որոնցից 12-ը անառիկ է պահել դարպասը, իսկ մնացածում բաց է թողել 34 գոլ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 45 միլիոն եվրո: