Յուսուֆ Օտուբանջոյի գոլը «Օրդաբասիի» դեմ խաղում հոբելյանական էր

Յուսուֆ Օտուբանջոյի գոլն «Օրդաբասիի» հետ մրցավեճում, դարձավ նիգերիացի հարձակվողի հոբելյանական՝ 100-րդ գնդակը ֆուտբոլային կարիերայում։

Գոլերից 74-ը Օտուբանջոն խփել է հայկական ակումբներում, 26-ը՝ արտերկրի թիմերում:

Եվրագավաթներում նիգերիացի հարձակվողը «Փյունիկի» կազմում խփեց իր 5-րդ գոլը և ընդամենը մեկ գնդակով է զիջում թիմի լավագույն ռմբարկու Լուկա Յուրիչիչին։