Ջերդան Շաքիրին վերադարձավ այն ակումբ, որտեղից սկսել է իր կարիերան

Կիսապաշտպան Ջերդան Շաքիրին երեք տարվա պայմանագիր է կնքել «Բազելի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

32-ամյա խաղացողն ազատ գործակալի կարգավիճակում է այս ամառ «Չիկագոյից» հեռանալուց հետո:

Շաքիրին «Բազելի» սան է: 2012 թվականին նրան գնել է «Բավարիան» մոտավորապես 12 միլիոն եվրոյով: Շաքիրին Շվեյցարիայի հավաքականի կազմում անցկացրած 125 խաղում դարձել է 32 գոլի հեղինակ: Այս ամառ նա ավարտել է ազգային հավաքականը։