Երգիչ Էդ Շիրանը դարձել է Պրեմիեր Լիգայի ակումբի բաժնետեր

Բրիտանացի փոփ աստղ Էդ Շիրանը ձեռք է բերել «Իսպվիչ Թաունի» բաժնետոմսերը:

33-ամյա երաժիշտը ձեռք է բերել ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 1,4%-ը և լինելու է պասիվ ներդրող։ 

Շիրանը մանկուց «Իպսվիչի» երկրպագու է եղել, իսկ 2021 թվականից երգչի լոգոն ցուցադրվում է թիմի համազգեստի վրա։

«Իպսվիչը» նախորդ մրցաշրջանի վերջում 22 տարի անց վերադարձավ Պրեմիեր Լիգա։