Սքոթ ՄաքՏոմինայը դարձել է իտալական ակումբի թիրախը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինայը դարձել է «Նապոլիի» թիրախը։

Իտալական ակումբի մարզական տնօրեն Ջովանի Մաննան արդեն շփվում է շոտլանդացու ներկայացուցիչների հետ։ Առաջիկայում կկայանա եւս մեկ հանդիպում։

Հնարավոր տրանսֆերի արժեքը գնահատվում է 25 մլն եվրո՝ գումարած բոնուսներ։