Ռոդրիգոն կարող է լքել «Ռեալը»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն հաջորդ ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է լրագրող Մարիո Կորտեգանը։

Ըստ աղբյուրի՝ 23-ամյա բրազիլացին առաջիկա մրցաշրջանում կմնա Մադրիդի «Ռեալում», սակայն հաջորդ ամառ կմտածի հնարավոր հեռանալու մասին։ Հաղորդվում է, որ Ռոդրիգոն ցանկանում է ավելի մեծ դեր խաղալ թիմում, քան այն, ինչ այժմ ունի Մադրիդի «Ռեալում»։

Ռոդրիգոն «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականից։ Նախորդ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 51 հանդիպման, դարձել 17 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ռոդրիգոյի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։