Պաշտոնական․ «Բետիսը» նորեկ ունի

«Նապոլիի» պաշտպան Նաթանը վարձավճարով տեղափոխվել է «Բետիս», հայտնում է իսպանական թիմի մամուլի ծառայությունը։

Պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։ Պայմանագիրը ներառում է 23-ամյա բրազիլացուն գնելու տարբերակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստը «Նապոլի» է տեղափոխվել «Բրագանտինոյից» 2023 թվականի ամռանը։ Նա նեապոլցիների կազմում անցկացրել է 21 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։