«Նապոլին» շուտով կհայտարարի «Բենֆիկայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Դավիդ Ներեսի տեղափոխության մասին:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ նեապոլիտանական ակումբը բրազիլացի վինգերի համար կվճարի մոտ 30 միլիոն եվրո։
Սպասվում է, որ առաջիկա օրերին Ներեսը բուժզննում կանցնի, որից հետո ակումբները պաշտոնապես կհայտարարեն գործարքի մասին։
Transfermarkt-ը Ներեսի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: «Բենֆիկան» Դավիդին գնել է 2022 թվականի ամռանը Դոնեցկի «Շախտյորից» 15 միլիոն եվրոյով։