«Չելսիի» և «Բարսելոնայի» նախկին պաշտպան Մարկոս Ալոնսոն պատրաստ է վերադառնալ Պրեմիեր Լիգա։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ եզրային պաշտպանը պատրաստ է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Հիշեցնենք, որ Լյուկ Շոուի վնասվածքի պատճառով մանկունիանցիները ցանկանում են դուրս գալ տրանսֆերային շուկա՝ նոր եզրային պաշտպան գնելու համար։ «Մանչեսթեր Յունայթեդը» բյուջեի տարբերակ է փնտրում, իսկ Մարկոսը լավ թեկնածու է՝ հաշվի առնելով նրա ազատ գործակալի կարգավիճակը և Պրեմիեր Լիգայի փորձը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է նաև Սերխիո Ռեգիլոնին Լոնդոնի «Թոթենհեմից» վերավարձակալելու տարբերակը։