«Ալ-Արաբիի» կիսապաշտպան Մարկո Վերատին կարող է վերադառնալ Եվրոպա։ 31-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»:
Վերատիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Ինչպես հայտնում է TEAMtalk-ը, անգլիական երկու ակումբներն էլ դեմ չեն փորձառու իտալացուն ձեռք բերելուն։
Մարկո Վերատին «Ալ-Արաբիի» կազմում անցկացրել է 22 հանդիպում և դարձել 8 գոլի հեղինակ։ Կիսապաշտպանը քաթարական ակումբ է տեղափոխվել 45 միլիոն եվրոյի դիմաց։