«Յուվենտուսը» նոր առաջարկ կանի «Պորտուի» ֆուտբոլիստին

«Յուվենտուսը» նոր առաջարկ կանի «Պորտուի» ֆուտբոլիստ Ֆրանսիսկու Կոնսեյկաուի համար։

Մի քանի օր առաջ տեղեկությունների համաձայն՝ «վիշապներն» արդեն մերժել են «ծեր սինյորային» 21-ամյա ֆուտբոլիստի համար բանակցությունների ժամանակ։ Այժմ «Յուվենտուսը» մտադիր է նոր առաջարկ անել, հաղորդում է Record-ը։ Ինչպես նախկինում, խոսքը գնում է վարձավճարի մասին՝ այս անգամ 8 մլն եվրո գումարած 2 մլն բոնուսների տեսքով։ Գործարքը կներառի նաև հետգնման պարտավորություն։

Անցած մրցաշրջանում Ֆրանսիսկու Կոնսեյկաուն 43 խաղում դարձել է 8 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը պորտուգալացի վինգերի արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո: