«Ինտերի» հարձակվողը կարող է հեռանալ ակումբից

Միլանի «Ինտերի» ավստրիացի փորձառու հարձակվող Մարկո Արնաուտովիչը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ինչպես հայտնում է SportSport-ը, 35-ամյա ավստրիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ցրվենա Զվեզդայի» ղեկավարները։ Արնաուտովիչի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը, սակայն միլանյան ակումբը պատրաստ է այս ամառ անվճար բաց թողնել խաղացողին։ Հարկ է նշել, որ հարձակվողն ինքը դեռ չի ցանկանում հեռանալ «Ինտերից», որտեղ նա տարեկան վաստակում է գրեթե չորս միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Մարկո Արնաուտովիչը Իտալիայի առաջնությունում «Ինտերի» կազմում անցկացրել է 27 հանդիպում, որոնցում դարձել է հինգ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։