«Մարսելի» դարպասապահ Պաու Լոպեսը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է «Ժիրոնա», հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։
29-ամյա իսպանացի ֆուտբոլիստն իր պրոֆեսիոնալ նորամուտը նշեց «Էսպանյոլի» կազմում: 2016/17 մրցաշրջանում նա վարձավճարով հանդես էր գալիս «Թոթենհեմում»։
Պաու Լոպեսը նաև «Բետիսում» և «Ռոմայում» խաղալու փորձ ունի: Նա երկու հանդիպում ունի Իսպանիայի հավաքականի կազմում։