Դանի Օլմոն չի խաղա Լա Լիգայի առաջին տուրում

Իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն, ով վերջերս է տեղափոխվել «Բարսելոնա», չի կարողանա կատալոնական թիմում հանդես գալ Լա Լիգայի նոր մրցաշրջանի առաջին տուրում։

Ինչպես հաղորդում է Relevo-ն, 26-ամյա իսպանացի ֆուտբոլիստը չի մասնակցի «Վալենսիայի» դեմ առաջին տուրի հանդիպմանը: Կատալոնական ակումբի տնօրենները պլանավորում են կիսապաշտպանին գրանցել հաջորդ շաբաթ։ Հարկ է նշել, որ ակումբը ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված խնդիրներ ունի։

Հիշեցնենք, որ Դանի Օլմոն «Բարսելոնա» է տեղափոխվել այս ամառ «ՌԲ Լայպցիգից»: Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 21 հանդիպում։ Օլմոն խփել է չորս գոլ և կատարել հինգ արդյունավետ փոխանցում։