«Բայերը» որոշել է այն ֆուտբոլիստին, ով կարող է փոխարինել Ֆլորիան Վիրցին

Լևերկուզենի «Բայերը» որոշել է այն ֆուտբոլիստին, ով կարող է փոխարինել Ֆլորիան Վիրցին: Հիշեցնենք, որ հաջորդ մրցաշրջանը գերմանացի կիսապաշտպանի համար հավանաբար վերջինը կլինի «դեղագործների» մարզաշապիկով։

Bild-ի տեղեկություններով՝ «Բայերը» ցանկանում է հաջորդ ամառ թիմ հրավիրել կիսապաշտպան Խավի Սիմոնսին, ով պատկանում է ՊՍԺ-ին։ Հաջորդ մրցաշրջանը հոլանդացին կրկին վարձավճարով կանցկացնի «ՌԲ Լայպցիգի» կազմում։

Հիշեցնենք, որ Սիմոնսը նախկինում հետաքրքրված էր նաև Մյունխենի «Բավարիայով» և կատալոնական «Բարսելոնայով»։ Գերմանական Բունդեսլիգայում նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը դարձել է 8 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։