«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը հայտարարել է, որ հույսը դնում է կոլումբիացի հարձակվող Լուիս Դիասի վրա, ում «Բարսելոնան» իսկապես ցանկանում է տեսնել իր շարքերում։
«Անգլիայում բավականին ենթադրություններ կան այս մասին: Դիասի ապագան մեզ հետ է: Ինձ շատ դուր եկավ այն, ինչ տեսել եմ նրանից վերջին 10 օրվա ընթացքում և նույնը, ինչ տեսել եմ նախկինում:
Նա մեծ ազդեցություն թողեց «Լիվերպուլում» անցած մրցաշրջանում», և ես հուսով եմ, որ այդպես կլինի նաև այս տարի», – ասաց Սլոթը մամուլի ասուլիսում «Իպսվիչի» հետ նոր Անգլիայի առաջնությունում «կարմիրների» մեկնարկային խաղի նախօրեին: