Հայկական ակումբային ֆուտբոլը պատմական նվաճման հասավ

Օգոստոսի 15-ին ավարտվեցին Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երրորդ տուրի պատասխան խաղերը, որտեղ Հայաստանն ուներ 3 ակումբ։

Հայաստանը ներկայացնող 3 ակումբներից երկուսը՝  «Նոան» և «Փյունիկը», պայքարը կշարունակեն որակավորման փլեյ-օֆֆում։ «Արարատ-Արմենիան», չնայած արտագնա խաղում 3-3 հաշվով ոչ-ոքիին, դուրս մնաց պայքարից՝ զիջելով մրցակցին ընդհանուր՝ 4։3 հաշվով։

Այսպիսով, հայկական ակումբային ֆուտբոլում առաջին անգամ երկու հայկական ակումբ կմասնակցի եվրագավաթի որակավորման փլեյ-օֆֆին։