Ալֆոնսո Դեյվիսն այս ամառ չի միանա «Ռեալին»

Մյունխենի «Բավարիայի» կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեյվիսն այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։

Ինչպես հայտնում է Sport.es-ը, 23-ամյա կանադացի ֆուտբոլիստն այս ամառ չի փոխի ակումբային գրանցումը և կմնա մյունխենյան թիմում։ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված էր Դեյվիսի տրանսֆերով, սակայն «Լոս Բլանկոսի» ղեկավարները որոշեցին սպասել մինչև հաջորդ ամառ՝ պաշտպանին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելու համար: Հարկ է նշել, որ փորձագետները կանադացու տրանսֆերային արժեքը գնահատում են 50 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ալֆոնսո Դեյվիսը մյունխենյան ակումբի կազմում Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 29 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։