ՈՒԵՖԱ-ի մրցաշարերում նոր ռեկորդ է սահմանվել

Ամստերդամի «Այաքսը» և հունական «Պանատինաիկոսը» սահմանել են Եվրոպայի ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) հովանու ներքո անցկացվող մրցաշարի ռեկորդ՝ 11 մետրանոց հարվածաշարի տևողությամբ: Այս մասին հայտնում է ESPN-ը ։

Խաղը կայացել է օգոստոսի 15-ին։ Թիմերը հանդիպեցին Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղի շրջանակներում։ Խաղն ավարտվել է 1-0 հաշվով՝ հօգուտ հունական թիմի, և թիմերը ստիպված են եղել իրացնել 11 մետրանոցներ, քանի որ առաջին խաղն անցել է 1-0՝ հօգուտ «Այաքսի»:

Հետխաղյա 11 մետրանոցների վերջնական հաշիվը 13:12 էր՝ հօգուտ հոլանդական ակումբի։ Այս հաշվին հասնելու համար թիմերին անհրաժեշտ է եղել կատարել 34 հարված: Ակումբները գերազանցել են 2017 թվականին սահմանված ձեռքբերումը։