«Չելսին» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանին

«Չելսիի» ղեկավարները հետաքրքրված են այս ամառ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի ծառայություններով:

Ինչպես հայտնում է Fussball.news-ը, 24-ամյա անգլիացի ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել «թոշակառուների» ճամբարում։ Լոնդոնցիները դիտարկում են ինչպես վարձակալելու, այնպես էլ լիարժեք տրանսֆերի տարբերակը։ Հարկ է նշել, որ մինչ այս մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Սանչոն կարող է տեղափոխվել ՊՍԺ, սակայն Ֆրանսիայի գործող չեմպիոնները չեն ցանկացել կիսապաշտպանի համար վճարել 60 մլն եվրո։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսում Ջեյդոն Սանչոն վարձավճարով հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիայում», որի հետ դուրս էր եկել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։