Յուսուֆ Ֆոֆանան կտեղափոխվի իտալական գրանդ

«Մոնակոյի» կիսապաշտպան Յուսուֆ Ֆոֆանան կտեղափոխվի «Միլան»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ «Մոնակոն» համաձայնել է 25-ամյա կիսապաշտպանին վաճառել միլանյան թիմին 25 միլիոն եվրոյի դիմաց, իսկ անձամբ՝ ֆուտբոլիստը, չորս տարվա աշխատանքային պայմանագիր կկնքի ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Նշվում է, որ Ֆոֆանան մոտակա 24 ժամվա ընթացքում կմեկնի Միլան՝ բուժզննում անցնելու։

Անցած մրցաշրջանում Ֆոֆանան բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով չորս գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։