Վիտոր Ռոկեն կարող է տեղափոխվել Պորտուգալիա

«Բարսելոնայի» հարձակվող Վիտոր Ռոկեն կարող է կարիերան շարունակել Պորտուգալիայի առաջնությունում։

Ինչպես հայտնում է լրագրող Մատեո Մորետտոն՝ կատալոնական թիմը արդեն բանակցում է «Սպորտինգի» հետ։

Նշվում է, որ «Բարսելոնան» առաջնության մեկնարկից առաջ ֆինանսական խնդիրների առաջ կանգնեց։ Մասնավորապես, ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբը չի կարողացել գրանցել թիմի նորեկ Դանի Օլմոյին ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով։

«Սպորտինգը» իր հերթին հետաքրքրություն է հայտնել ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հարցում։