Ռոնալդինյոյի որդին պայմանագիր է կնքել անգլիական թիմի հետ

Ֆուտբոլիստ Ժոաո Մենդեսը՝ «Բարսելոնայի», «Միլանի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդինյոյի որդին, պայմանագիր է կնքել անգլիական «Բարնլի» ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Globo-ն։

Աղբյուրի համաձայն՝ 19-ամյա ֆուտբոլիստը «Բարնլիի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականը։

Մենդեսը միացավ «Բարսելոնային» 2023 թվականին, նա մասնակցել է ընդամենը ինը հանդիպման և արդյունավետ չի եղել։