«Նյուքասլը» հայտարարել է իտալացի կիսապաշտպան Սանդրո Տոնալիի որակազրկումից հետո խաղադաշտ վերադառնալու մասին։
«Կարող ենք հայտարարել, որ Սանդրո Տոնալին թիմ կվերադառնա չորեքշաբթի՝ օգոստոսի 28-ին, ֆուտբոլային պաշտոնական գործունեությունից նրա տասնամսյա որակազրկման ավարտից հետո»,- ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Սանդրո Տոնալին երկարաժամկետ որակազրկում էր ստացել խաղադրույքների կանոնները խախտելու համար։
«Նյուքասլը» 2024/25 մրցաշրջանի առաջին հանդիպումը կանցկացնի շաբաթ օրը՝ օգոստոսի 17-ին, «Սաութհեմփթոնի» հետ։ Տոնալին բաց կթողնի նաև ԱՊԼ-ի «Բորնմութի» դեմ հանդիպումը, որը նախատեսված է օգոստոսի 25-ին։