MD. Հայտնի է, թե որքան գումար է պատրաստ «Բարսելոնան» վճարել Դիասի համար

«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբի ղեկավարությունը պատրաստ է 55-60 միլիոն եվրո ծախսել 27-ամյա ֆուտբոլիստին գնելու համար։ Հաղորդվում է, որ «Լիվերպուլը» ցանկանում է Դիասի վաճառքից ավելի շատ գումար վաստակել, քան «Բարսելոնան» կարող է վճարել։

Անցած մրցաշրջանում Դիասը խաղադաշտ է դուրս եկել 51 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, խփել 13 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Կոլումբացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։